Ռուսաստանում ժամկետանց միկրովարկերի տեսակարար կշիռը հասել է 37 տոկոսի

Ռուսաստանում ժամկետանց միկրովարկերի տեսակարար կշիռը հասել է 37 տոկոսի

Ռուսաստանում հունվար ամսին ժամկետանց միկրովարկերը, որոնց ժամկետանցությունը կազմում է 90 օր եւ ավելին, աճել են։ Այս մասին հայտնում է «Эквифакс» վարկային պատմությունների գրասենյակը։ Ըստ այդմ, հունվար ամսվա համար նման վարկետրի տեսակարար կշիռը կազմել է ընդհանուր ծավալի 37 տոկոսը կամ 66,4 միլիարդ ռուբլի։ Վարկերի միավոր քանակը կազմել է 5,4 միլիոն, ինչը կազմում է պորտֆելի 42 տոկոսը։ Նշենք, որ անցյալ տարի ժամկետանցների տեսակարար կշիռը կազմել էր 40 տոկոսը։ Օգոստոս ամիսը ամենաբարձր ցուցանիշն է ունեցել այս առումով, իսկ հետո արդեն վիճակագրությունը սկսել է նվազել։ Հունվարին միկրոֆինանսական կազմակերպությունները ռուսաստանցիներին հատկացրել են 1,9 միլիոն միավոր միկորվարկ 24,5 միլիարդ ռուբլի ծավալով։ Միջինը մեկ միկրովարկի ծավալը կազմել է 13096 ռուբլի։