Եթե Վաշաձեն հաղթի, ապա Վրաստանում քաղաքացիական պատերազմ կսկսվի․ Գեդեան Փոփխաձե

Եթե Վաշաձեն հաղթի, ապա Վրաստանում քաղաքացիական պատերազմ կսկսվի․ Գեդեան Փոփխաձե
Եթե նախագահական ընտրություններում վերջնական հաղթանակ տանի Գրիգոլ Վաշաձեն, ապա դա կառաջացնի քաղաքացիական դիմակայություն, եւ նույնիսկ Վրաստանը կկանգնի քաղաքացիական պատերազմի առաջ։ Այսպիսի տեսակետ է հայտնել «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի պառլամենտի պատգամավոր Գեդեան Փոփխաձեն։



«Եթե հաղթի Գրիգոլ Վաշաձեն, դա կնշանակի, որ քայլ է արվում, ընդ որում բավական իրատեսական, դեպի քաղաքացիական պատերազմ։ Ես դրանում վստահ եմ։ Այս մասին խոսելու հիմք է հանդիսանում այն, որ «Ազգային շարժում» կուսակցությունը ցանկանում է ռեւանշ վերցնել։ Սա նպատակ է եւ նրանք ցանկանում են հետ բերել Միխեիլ Սահակաշվիլիին, բաց թողնել բանտերից Բաչո Ախալայային, եւ Իվանե Մերաբիշվիլիին»,- ասել է վրացի խորհրդարանականը։