Netflix-ը «Լյուք Քեյջ» սերիալի շարունակություն չի նկարահանի

Netflix-ը «Լյուք Քեյջ» սերիալի շարունակություն չի նկարահանի
Ամերիկյան** Netflix** ընկերությունը հայտարարել է, որ «Լյուք Քեյջ» սերիալը, որը Մարվելի համանուն անխոցելի հերոսի մասին է, շարունակություն չի ունենա։ Այս մասին հայտնում է **Deadline**-ը։



Netflix-ը եւ Marvel Television-ը համատեղ հայտարարությամբ երախտագիտության խոսքեր են ուղղել ինչպես սերիալի նկարահանող խմբին, այնպես էլ հեռուստադիտողներին։ Այսպիսով «Լյուք Քեյջը» կսահմանափակվի ընդամենը երկու սեզոնի մեջ։



Ըստ շրջանառվող լուրերի, 3-րդ սեզոնի նկարահանման բանակցությունները բավական երկար ժամանակ ընթացել են, սակայն արդյունքում ընկերությունը որոշել է այնուհանդերձ դադարեցնել երրորդ սեզոնի նկարահանումներոը։ Netflix-ը նաեւ դադարեցրել էր «Երկաթե բռունցքի» նկարահանումները, որ նորից Մարվելի հերոսներից մեկի մասին էր։