Երբ որ մենք ասում ենք՝ չենք համագործակցելու, դա չի նշանակում, որ մերժելու ենք

Երբ որ մենք ասում ենք՝ չենք համագործակցելու, դա չի նշանակում, որ մերժելու ենք
Հայաստանյան քաղաքական դաշտը համալրվեց ևս մեկ կուսակցությամբ։ «Այլընտրանք» կուսակցությունը աջ կենտրոնամեդ քաղաքական ուժ է, կուսակցության ղեկավար Էդգար Առաքելյանը նշեց, որ պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սատարում են հեղափոխությանը մասնակցած ուժերին, որոնցից մեկն էլ իրենք են, և չեն համագործակցի նախկին համակարգը ներկայացնող ուժերի հետ․



«Ես և իմ քաղաքական թիմը մասնակից ենք եղել հեղափոխության ամբողջ գործընթացին, և , կարծում եմ, նաև աջակիցն ենք լինելու այն հեղափոխական գաղափարների ու մոտեցումների, որոնք առկա են, և , բնականաբար, նպաստելու ենք, պայքարելու ենք, աջակցելու ենք, որպեսզի հեղափոխությունը մինչև վերջ հասնի իր նպատակին։ Այսօր, ինչպես գիտեք, վերջնահանգրվանին դեռևս չենք հասել, դեռևս մենք մի շատ կարևոր ակտ ունենք կայացնելու՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և այդ առումով մեր թիմը վճռական է պայքարելու բոլոր հնարավոր միջոցներով՝ այդ ընտրություններին հասնելու համար։ Ինչ վերաբերում է թևին, ապա մենք չենք լինելու այն քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացնում են նախկին համակարգը, դա միանշանակ է, մենք չենք համագործակցելու նման քաղաքական ուժերի հետ, մեր համագործակցությունը լինելու է հեղափոխությանը մասնակցած և նպաստած քաղաքական ուժերի հետ, նորաստեղծ քաղաքական ուժերի հետ, հեղափոխությունը նախաձեռնած քաղաքական ուժի հետ, անհատների և անձանց հետ։



**-Նշեցիք, որ նախկին համակարգը ներկայացնող ուժերի հետ չեք համագործակցելու՝ չե՞ք ցանկանում բարիկադները ապամոնտաժել։**



**-**Իսկապես բարիկադները քանդելու ժամանակն է, և իսկապես վարչապետը շատ կարևոր հայտարարություն է արել, բայց այնուամենայնիվ մենք գտնում ենք , որ քաղաքական էլիտայի փոփոխության ժամանակն է։ Երբ որ մենք ասում ենք՝ չենք համագործակցելու, դա չի նշանակում, որ մերժելու ենք այդ քաղաքական ուժերին։ Մենք նշում ենք, որ քաղաքական ուժերը տրանսֆորմացվելու կարիք ունեն, և երբ որ կլինի այդ տրանսֆորմացիան, և մենք տեսնենք, որ մարդիկ իրոք ցանկանում են քաղաքական գործընթացների մեջ լինել, այլ ոչ թե փողով կամ «դաբրոներով» մնան քաղաքականության մեջ, այդ ժամանակ այլ մոտեցում կցուցաբերենք։



**- Եթե ԱԺ-ում փոքրամասնություն հավաքեք, կոալիցի՞ա կկազմեք ՔՊ-ի հետ, թե ՞ կլինենք ընդդիմություն։**



-Բնականաբար, խորհրդարանում պետք է լինի նաև ընդդիմություն , և եթե մենք անցնենք խորհրդարան, եթե մեր ծրագրերին մեր գաղափարախոսությունը համահունչ քաղաքական ուժեր լինեն, այդ ամենը կլինի քննարկման արդյունքում, ոչ մի բան բացառել հնարավոր չէ, մենք անկեղծ կլինենք բոլորի հետ, մենք կլինենք թափանցիկ, թե իշխանության մեջ լինելով , թե՛ ընդդիմության, մենք փաստարկված կներկայացնենք մեր հասարակությանը։