Խանդի պոռթկման պահին հարձակվել է ընկերուհու վրա

Ամերիկացի դերասան Ջեյսոն Ռիխտերը, ով հայտնի է դարձել «Ազատեցեք Վիլլիին» ֆիլմից, ձերբակալվել է տանը բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Համաձայն պարբերականի ունեցած տեղեկությունների, Ռիխտերը բանտում անցկացրել է երկու գիշեր եւ ազատ արձակվել։ Բռնության դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի գիշերը։ Ազատ է արձակվել հոկտեմբերի 18-ին։
Ոստիկանություն ահազանգել է Ռիխտերի ընկերուհին՝ ասելով, որ խանդի պոռթկման պահին Ջեյսոնը հարձակվել է իր վրա եւ ցանկացել ծեծել։ Իսկ ընկերուհուն Ռիխտերը կասկածել է նրա գործընկերոջ հետ չափազանց մտերիմ հարաբերություններ ունենալու համար։ Դատաբժշկական փորձաքննությունը աղջկա մոտ լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել։ Դերասանն էլ հայտարարել է, որ ֆիզիկական ուժ չի կիրառել։

Կարծիքներ