Սևակ Միքայելյանին և Լևոն Ստեփանյանին հրավիրում է բանավեճի, չեն գալիս

Սևակ Միքայելյանին և Լևոն Ստեփանյանին հրավիրում է բանավեճի, չեն գալիս
Հրազդանի քաղաքապետի, ինչպես ինքն է իրեն ներկայացնում, դե ֆակտո թեկնածու Գագիկ Աթասյանն իր մրցակիցներին բանավեճի հրավիրելու հերթական փորձն է արել իր ֆեյսբուքյան էջում՝ առաջարկելով քաղաքապետի երկու այլ թեկնածուների՝ Սևակ Միքայելյանին և Լևոն Ստեփանյանին, մասնակցել իր հետ բանավեճի։ Սևակ Միքայելյանը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է։









Առաջարկ Հրազդանի քաղաքապետի թեկնածուներին:

Հրազդանի համայնքի ղեկավարի հարգելի թեկնածուներ, [Սևակ Միքայելյան](https://www.facebook.com/sevak.miqayelyan?__tn__=%2CdK-R-R&eid=ARDov9PgfnNXaBRJR_iZs-q7GCuqLGbwkfZGvRFZXWLEs-iiUWS3NFKbn22_SkvUNpJe2sRh9IxMA5q3&fref=mentions) և Լևոն Ստեփանյան : 

Եթե ինձ հետ, որպես դե ֆակտո Հրազդանի համայնքապետի առաջադրված թեկնածու, համաձայն չեք հրապարակավ ուղիղ եթերով բանավեճի... 

Ապա առաջարկում եմ ևս երկու ձևաչափ: 





1. Առանձին, հարցազրույցի ձևաչափով ուղիղ եթերում, ես պարզապես կվարեմ: Հարցերը կարող են լինել ծրագրերի շուրջ և կհնչեցնեմ ուղիղ եթերով հետևողների որոշ եթերային հարցերից...





Հաջորդ ձևաչափը...





2. Եթե դե յուրե առաջադրված երկու թեկնածուներդ համաձայնվում եք բանավեճի, կլինի թոք շոու, ես կրկին կլինեմ չեզոք` վարող, բացի իմ հարցերը, դուք իրար հարցեր կտաք, Ձեզ և Ձեր ծրագրերն կներկայացնեք, այնուհետև` կպատասխանեք ուղիղ եթերով հետևողների եթերային հարցերին: Բանավեճն լինելու է հավասար, ազատ պայմաներում, ձևաչափը, կանոնները թեկնածուների հետ նախապես կհամաձայնեցվի, կընձեռվի համաչափ հնարավորություն: Եկեք մեր համաքաղաքացիներին ընձեռենք թափանցիկ հնարավորություն, այլ` իրավիճակում, հրապարակավ լսելով Ձեզ, ավելի տեղեկացված լինելով կողմնորոշվեն, որ թեկնածուին վստահեն, ընտրեն, Հրազդան համայնքի ղեկավար: Սպասում եմ, Ձեր արձագանքին: 

Առաջարկված բոլոր ձևաչափերից որևէ մեկն կարող է կայանալ, եթե երկու թեկնածուներն միասին տան իրենց պաշտոնական համաձայնությունը: 





Պատրաստ եմ նաև քննարկել և ընդունել Ձեր առաջարկած, նախընտրած ձևաչափի տարբերակը։ Առաջարկում եմ վաղը հանդիպենք և միասին քննարկենք հնարավոր տարբերակները...

Բանավեճն ցանկալի է լինի, քարոզարշավի վերջին օրը...





Հարգանքով` Գագիկ Աթասյան