Քանյե Ուեսթը փոխել է անունը

Քանյե Ուեսթը փոխել է անունը
Ռեփեր Քանյե Ուեսթը փոխել է անունը։ Նա այսուհետ կոչվելու է «Իե»»։ Այս մասին ռեփերը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Ինչպես գրում է BBC-ն, համաձայն Ուեսթի տեսակետի «Իե» կապակցությունը, որը այժմ արդեն իր անունն է դարձել, չափազանց շատ է հանդիպում Աստվածաշնչում։ Հայտնի է, որ «Իե» մականունը 41-ամյա երաժիշտն ունեցել է վաղուց։ Այդ մականունը նա օգտագործել էր այս տարվա ամռանը լույս տեսած ձայնասկավառակը անվանելու համար։ Անվանափոխությամբ էլ ռեփերը սկսել է իր նոր Yandhi հավաքածուի գովազդային արշավը։



Ի դեպ, ռեփերների շրջանում Քանյեն միակը չէ, ով փոխել է իր անունը։ Այսպես Շոն Քոմբսը դարձել է Փաֆֆ Դեդդի, Փի Դիդդի եւ պարզապես Դիդդի, իսկ այս տարի էլ հայտարարեց որ կցանկանար, որպեսզի իրեն պարզապես անվանեին «Եղբայր սեր» (Brother Love)։ Քանյեի նախկին մտերիմներից Ջեյ-Զի-ն էլ մի քանի անգամ փոխել է իր բեմական անունը։