Նյու Յորքում բացվել է ամուսինների խանութ

Նյու Յորքում բացվել է ամուսինների խանութ
armblog.am-ը գրում է, որ Նյու Յորքում անցկացվել է ֆլեշմոբ, որի բովանդակությունը եղել է տղամարդկանց հանդեպ կանանց ունեցած ակնկալիքների բարձր նշաձողը ցույց տալը։ Այն իրականացնելու համար բացվել է հինգ հարկանի պայմանական խանութ, որտեղ վաճառում են ոչ ավել ոչ պակաս՝ ամուսիններ։ Խանութում կան տարբեր ճաշակներին համապատասխանող ամուսիններ, սակայն կյանքում ամեն մի կին այցելու մեկ անգամ իրավունք ունի մուտք գործելու այդ խանութ եւ ընտրելու իրավունք ունի կրկին մեկ անգամ։ Ընդ ոում, եթե ընտրությունն արված է, ապա այն հետ վերադարձնել չի կարելի կամ փոխել։



Բացի այդ, եթե այդ հարկում արդեն եղել ես, ու բարձրացել հաջորդը, սակայն չես գտել քեզ հարմար ամուսին, ապա իրավունք չունես հետ վերադառնալու նախորդ հարկ։ Ասում են, որ կանանց մեծ մասը հասնում է մինչեւ հինգերորդ հարկ, որը դատարկ է եւ այդպես էլ իր սրտի ուզած ամուսնուն գտնել չի կարողանում, քանի որ չափազանց բարձր է նշաձողը այն ակնկալիքների, որն ունեն նրանք ամուսինների հանդեպ։



Այս ֆլեշմոբով ցույց է տրվում կանանց՝ տղամարդկանց հանդեպ ունեցած մեծ ակնկալիքները։