Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները եզակի էին․ Ալեքսանդր Ցինկեր

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները եզակի էին․ Ալեքսանդր Ցինկեր
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը գնահատական է տվել Երեւանում երեկ տեղի ունեցած ավագանու ընտրությունների առնչությամբ։ «Ընտրությունները թեեւ ձանձրալի էին, սակայն բացարձակապես եզակի էին»,- ասել է Ցինկերը։ Մասնագետը ասել է, որ այս ընտրությունները առաջինն էին, որ Հայաստանում տեղի էին ունենում իշխանափոխությունից հետո, հետեւաբար փորձագիտական խմբերի համար հետաքրքիր էր, թե ինչպես են դրանք կազմակերպվելու։ Բացի այդ, ուշագրավ էր այն, որ առաջադրված մարդկանց մեծ մասը նախկինում չեն մասնակցել քաղաքական կառավարմանը եւ նրանց անունները նախորդ իշխանությունների հետ չի կապվում եւ չի կրում վերջիններիս բացասական ժառանգությունը։ Նախընտրական ծրագրերը բավական նման էին՝ հիմնականում՝ լինելու ենք հարուստ կուշտ ու երջանիկ տրամաբանությամբ։ Ուշագրավ հանգամանք էր նաեւ այն, որ արդյունքների նկատմամբ կար վստահություն իսկ ընտրությունների ընթացքում էլ արդեն սովորական համարվող կուտակումները չկային։ Փորձագետը նորմալ է համարել ցածր հաճախելիությունը նշելով որ ողջ աշխարհում էլ, մունիցիպալ ընտրություններում այդ կերպ է լինում։