Մարդկանց 97 տոկոսը սխալ է լվանում ձեռքերը մսային ուտեստ պատրաստելիս

Մարդկանց 97 տոկոսը սխալ է լվանում ձեռքերը մսային ուտեստ պատրաստելիս
Մարդկանց 97 տոկոսը սխալ է լվանում ձեռքերը մսային ուտելիքներ պատրստելիս։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության մասնագետները, հրապարակելով այս առնչությամբ իրենց իրականացրած հետազոտության արդյունքները։ Ինչպես հայտնում է CNN-ը, 383 կամավորների մասնակցությամբ իրականացրած հետազոտության ընթացքում նրանց առաջարկվել հնդկահավով բուրգեր եւ սալաթ պատրաստել։



Որպեսզի հնարավոր լիներ տեսնել մսի աղտոտվածությունը այն մշակվել է մարդու համար անվտանգ MS2 բակետորիոֆագով։ Արդյունքում պարզվել է, որ 97 տոկոսի մոտ մասնակիցների առկա է ձեռքերի սխալ լվանալու տեխնիկա, որը չի համապատաստխանում Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի սահմանած կանոններին։ Մինչդեռ այդ կանոնները շատ պարզ են՝ թրջել ձեռքերը, օճառ քսել ձեռքերին, եւ լվանալ ոչ պակաս, քան 20 վայրկյան, որից հետո չորացնել։ Սովորաբար մարդիկ կամ չեն թրջել ձեռքերը օճառելուց առաջ, կամ էլ վերջում չեն չորացրել։



Արդյունքում համեմունքների ամանի մեջ վիրուս են փոխանցել մասնակիցների ուղիղ կեսը, 11 տոկոսը վարակել են սառնարանի բռնակը, իսկ 5 տոկոսը վիրուս են տեղափոխել սալաթի մեջ։ Վիճակագրությունն էլ փաստում է, որ ամեն տարի 130 հազար ամերիկացի հիվանդանոց է պառկում սննդային թունավորմամբ։ Այս հետազոտությունից հետո ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության մասնագետները սկսել են ուսուցողական տեսահոլովակներ նկարել, բնակչության շրջանում կանխարգելիչ պրոֆիլակտիկա անցկացնելու համար։