Հայր և դուստր Սկրիպալների թունավորման գործում 2 կասկածյալ կա

Հայր և դուստր Սկրիպալների թունավորման գործում 2 կասկածյալ կա
Բրիտանական ոստիկանությունը 4 ամիս տեւած հետաքննությունից հետո հայտարարել է, որ նախկին հատուկ գործակալ հայր եւ դուստր Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման գործի հետ կապված 2 անձի է կասկածում։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Վերջիններս լքել են Միացյալ Թագավորության տարածքը մահափորձից 24 ժամ անց։ Պարբերականը անուններ կամ այլ մանրամասներ չի ներկայացնում, սակայն սեփական իրազեկ աղբյուրների փոխանցած տեղեկությունները հիմք ընդունելով գրում է, որ նրանք ամենայն հավանականությամբ կապված են Ռուսաստանի հետ։



Բրիտանական ոստիկանությունը նրանց հանդեպ քրեական գործ է հարուցել։ Նշվում է նաեւ, որ մահափորձի ենթադրյալ իրականացնողներին դյուրին չի լինի պատասխանատվության կանչելը։ Ամենայն հավանականությամբ կասկածյալների հետ կապված առաջիկա օրերին կարվի պաշտոնական հայտարարություն։