«Գազպրոմը» վերականգնել է «Թուրքական հոսքի» շինարարական աշխատանքները

«Գազպրոմը» վերականգնել է «Թուրքական հոսքի» շինարարական աշխատանքները
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը վերականգնել է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային մասի երկրորդ ճյուղի շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով South Stream Transport B.V ընկերության տարածած հայտարարությանը։



Ըստ հայտարարության՝ ներկայումս շինարարական աշխատանքները առաջ են ընթանում դեպի թուրքական Քըյոք գյուղի ուղղությամբ։ Այս պահին նախապատրաստական աշխատանքները լիովին ավարտված են, եւ պետք է խողովակաշարի անցկացման աշխատանքները մեկնարկեն տեխնիկական անվտանգության եւ բնապահպանական ստուգումներից հետո։



Նշենք, որ անցյալ տարի հնարավոր էր եղել կառուցել «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի 224 կմ-անոց հատվածը՝ հասցնելով այն բացառապես Թուրքիայի տնտեսական օգտագործման ջրերի սահմանին։