Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներին Դոնի Ռոստով տեղափոխող օդանավի շարժիչում կրակ է բռնկվել

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներին Դոնի Ռոստով տեղափոխող օդանավի շարժիչում կրակ է բռնկվել
Ռուսաստանում անցկացվող Մունդիալի շրջանակներում հերթական խաղի համար Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկները մեկնելիս են եղել Դոնի Ռոստով, երբ վայրէջքի ժամանակ կրակ է բռնկվել օդանավում: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ բարեբախտաբար հաջողվել է խուսափել ավիավթարից եւ ներկայումս Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները ապահով են:



«Ռոսավիացիա»-ից հաղորդում են, որ կրակը բռնկվել է շարժիչներից մեկում, և հետաքննություն է իրականացվելու՝ պատճառները պարզելու համար: Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները արդեն տեսանյութեր են հրապարակել շարժիչի այրման դրվագներից, մինչդեռ «Ռոսիա Ավիաուղիներ» ավիաընկերության խոսնակը հերքում է այդ լուրը՝ պնդելով, թե ընդամենը թռչուն էր մտել շարժիչի մեջ: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիա-Ուրուգվայ խաղը նախատեսված է վաղը: