Անհայտ անձը հրազենային կրակ է բացել Մալմայում․ կան տուժածներ

Անհայտ անձը հրազենային կրակ է բացել Մալմայում․ կան տուժածներ
Անհայտ զինված անձը հրազենային կրակ է բացել շվեդական Մալմա քաղաքում։ Այս մասին հայտնում է TT News Agency-ն։ Արտակարդ միջադեպի հետեւանքով 4 մարդ է տուժել, որոնց վիճակն այս պահին դեռ անհայտ է։



Իրավապահները շրջափակել են տարածքը եւ հարցաքննում են ականատեսներին ու տուժածներին։ Հրազենային կրակ բացողի մասին տեղեկություններ չկան, սակայն տեղի ոստիկանությունը հայտնում է, որ Մալմայի բնակիչներին ոչինչ չի սպառնում։