Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստան

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։ Այս մասին հայտնում է Nihon Television Network-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Չինաստան կատարելիք այցը երկօրյա է եւ կտեւի հունիսի 19-20-ը։



Այդ ընթացքում նա կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում էլ կքննարկի հունիսի 12-ին Սինգապուրի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցում կայացած ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովի արդյունքները։ Վերջին անգամ երկու առաջնորդները հանդիպել էին այս տարվա մայիս ամսին՝ Չինաստանի Դալյան քաղաքում։