Ռուս միլիարդատերը բրիտանական մաքսային ծառայությանը մեղադրել է վանդալիզմի մեջ

Ռուս միլիարդատերը բրիտանական մաքսային ծառայությանը մեղադրել է վանդալիզմի մեջ
Ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսանդր Իվանովը, ով հանդիսանում է Ֆաբերժե ձվերի ամենամեծ հավաքածուի սեփականատերը, մեղադրել է բրիտանական մաքսային ծառայությանը 600 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ թանկարժեք իրեր կորցնելու կամ փչացնելու մեջ` դա համարելով վանդալիզմ:



Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Միլիարդատերը նշել է, որ իրերը վերցվել են Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում գտնվող Ֆաբերժեի թանգարան տեղափոխելու ճանապարհին: Իվանովը նաեւ նշել է, որ երկու հնաոճ իր, որոնք ունեն պատմական եւ մշակութային մեծ արժեք, վաճառվել են աճուրդով:



Նշենք, որ Ալեքսանդր Իվանովի Ֆաբերժե ձվերի հավաքածուն ամենահամեստ գնահատմամբ արժի 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Պարբերականը հավելում է, որ բրիտանական մաքսային ծառայությունում սկսվել է ծառայողական քննություն դեպքի առնչությամբ: