Արամ Սարգսյանը կմնա միայնակ

Արամ Սարգսյանը կմնա միայնակ
Քաղաքական նոր իրողության ու նոր կառավարության ձեւավորման արդյունքում փոփոխության ենթարկվեց նաեւ ԱԺ «Ելք» խմբակցությունը, որտեղից երեք պատգամավոր կգործուղվի կառավարություն՝ չհաշված վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Արդյունում հետաքրքիր համամասնություն է ձեւավորվում խմբակցությունում, եւ «Հանրապետություն» կուսակցությունից մնում է մեկ պատգամավոր՝ Արամ Սարգսյանը: Մինչ փոփոխությունները համամասնությունը հետեւյալ պատկերն ուներ՝ չորս պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիրն» ուներ, երեքը՝ «Լուսավոր Հայաստանը», երկուսը՝ «Հանրապետությունը»:



«Հանրապետության» անդամ Արտակ Զեյնալյանի, ԼՀ ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի, ՔՊ-ականներ Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի փոխարեն խմբակցությունը կհամալրվի համապատասխանաբար ԼՀ անդամ Հայկ Կոնջորյանով եւ ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանով,Հրաչյա Հարությունյանով եւ Ալեն Սիմոնյանով:



Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ եթե նախկինում ՔՊ-ն փոքրամասնություն էր գաղափարապես իրար ավելի մոտ «ԼՀԿ»-ի եւ «Հանրապետության» մոտ, հիմա ձայները բաշխվում են 50/50: