Հայազգի ցանցահենը կարողացել է գողանալ Պերիս Հիլթոնի ինտիմ լուսանկարը եւ 130 հազար դոլար

Հայազգի ցանցահենը կարողացել է գողանալ Պերիս Հիլթոնի ինտիմ լուսանկարը եւ 130 հազար դոլար
Ցանցահեն, հայազգի Պայծառ Բիչախչյանը կարողացել է գողանալ ամերիկյան դերասանուհի Պերիս Հիլթոնի ինտիմ լուսանկարն ու 130 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է TMZ-ն:



Դեպքը տեղի է ունեցել 2015-2017 թթ: Պայծառը կարողացել է հասանելիություն ստանալ Հիլթոնի iCloud օգտահաշվի նկատմամբ եւ բանկային տվյալների օգտագործմամբ նախ 40 հազար դոլարով համար է ամրագրել հոլիվուդյան «Ռուզվելտ» հյուրանոցում, ապա արդեն կարգադրել է Հիլթոնի օգնականին եւս 80 հազար դոլար փոխանցել այլ հաշվի վրա:



Ցանցահենը ձերբակալվել է միայն 2017 թվականին: Վաղը ամերիկյան դատարանը վճիռ կարձակի հայազգի ցանցահենի վերաբերյալ: