Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկահայոց Արեւելյան թեմն ունի նոր առաջնորդ

Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկահայոց Արեւելյան թեմն ունի նոր առաջնորդ
Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկահայոց Արեւելյան թեմն ունի նոր առաջնորդ: Տեղի ունեցած առաջնորդական ընտրությունների ընթացքում թեմակալ առաջնորդ է ընտրվել Դանիել վարդապետ Ֆինդիքյանը, ով մինչ այս պաշտոնավարում էր որպես Ս. Ներսես ընծայարանի ղեկավար:



Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի քսանյոթին, արդեն նախկին առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու առաջնորդական պաշտոնավարման նոր յոթնամյա ժամկետի համար: Այս մասին Խաժակ արքեպիսկոպոսը նաեւ ուղերձով իրազեկել էր թեմի հավատացյալներին, նշելով, որ իր այդ որոշման մասին հայտնել է նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին եւ ստացել նրա արտոնությունը: Նշենք, որ Խաժակ Պարսամյանը Արեւելյան թեմում ծառայում է արդեն մոտ երեսուն տարի: Հիշեցնենք նաեւ, որ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Հայ եկեղեցու ամենից ազդեցիկ եկեղեցականներից է եւ համարվում է Պոլսի Հայոց պատրիարքի թեկնածու: