Ռուս-ամերիկյան օդային միջադեպ Բալթիկ ծովի երկնքում

Ռուս-ամերիկյան օդային միջադեպ Բալթիկ ծովի երկնքում
Ռուսական Су-27 ռազմական ինքնաթիռը չափազանց փոքր հեռավորությունից մոտեցել է ամերիկյան Boeing P-8 Poseidon ինքնաթիռին՝ Բալթիկ ծովում: Ամերիկյան ինքնաթիռը պատկանում էր ԱՄՆ ռազմածովային ուժերին: Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը: Հաղորդվում է, որ մոտեցման կրիտիկական կետը երկու ինքնաթիռների միջեւ եղել է 20 ֆուտ կամ վեց մետր: Մոտ տասը րոպե երկու ինքնաթիռները ընթացել են այդ հեռավորությունից: Նշենք, որ չեզոք տարածքներում նման միջադեպերը բավական հաճախ են կրկնվում եւ թեեւ ոչ պրոֆեսիոնալ թռիչք են համարվում, սակայն իրենցից վտանգ որպես կանոն չեն ներկայացնում: