Հայտնի են երկու Կորեաների հաշտության պայմանները

Հայտնի են երկու Կորեաների հաշտության պայմանները
Հարավային Կորեան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հաշտությունը հնարավոր է այն դեպքում, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենք ստեղծելու իր ծրագրերից:



Այս մասին հայտնում է «yonhap» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնի հայտարարությունն այս առնչությամբ:



Չոն Ըյ Յոնը հայտարարել է նաեւ, որ Սեուլը պատրաստ է հաշտության համաձայնագիր ստորագրելու ցանկացած պահի, սակայն կարեւոր է, որ Փհենյանը սկսի միջուկային զինաթափումը, որը նաեւ կբերի անվտանգության ոլորտում սպառնալիքների վերացմանը: