Սերժ Սարգսյանը հայտարարե՞լ է, որ ինքը վարչապետ է լինելու․ հարցնում է ՀԱԿ անդամը

Սերժ Սարգսյանը հայտարարե՞լ է, որ ինքը վարչապետ է լինելու․ հարցնում է ՀԱԿ անդամը
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 2007թ․ «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության շրջանակներում, որի անդամ էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ընտրություններին ընդառաջ, մասնակցում էր մարզային այցերի եւ Երեւանի Ազատության հրապարակում հրավիրվող հանրահավաքներին։ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել իր երբեմնի գործընկեր Նիկոլ Փաշինյանի քայլարշավից։ Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։



-Արդյունքը կերեւա այն ժամանակ, ինչ նպատակին այն ուղղված է։ Կա՞ ուրիշ չափանիշ՝ գնահատելու այդ արդյունքը։



**-Իսկ չի՞ երեւում, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն ինչ տրամադրություններ է արթնացրել։**



-Այսօր ես չեմ կարող գնահատականներ տալ։



**-Եթե համեմատենք այսօր Նիկոլ Փաշինյանի քայլարշավը 2007թ․ «Այլընտրանք»-ի քարոզարշավի հետ, ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք։**



-Ես չգիտեմ, թե մարզային հանդիպումները ոնց են անցնում, ոնց են տեղի ունենում, դրա համար համեմատել չեմ կարող։



**-ՀԱԿ-ը չի՞ աջակցի Նիկոլ Փաշինյանին ինչ-որ փուլում։**



-Բայց ի՞նչ է ուզում ինքը, թող գա Երեւան, տեսնենք, հասկանանք։ Որեւէ հարցում ՀԱԿ-ը ոչ մեկին չի խանգարում։



**-Չե՞ք միանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։**



-Իսկ ինքն ի՞նչ է ուզում անել։



**-Ուզում է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը։**



-Դե տեսնենք, թե ոնց է կանխում։



**-ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ճակատամարտն ավարտված է, չեն ուզում ճակատամարտ տալ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այս փուլում ՀԱԿ-ը նահանջեց պայքարից։**



-Այդ հարցը տվեք Լեւոն Զուրաբյանին։ Ինձ համար հարց ձեւակերպեք։



**-Դո՞ւք էլ եք համարում, որ ճակատամարտն ավարտված է, հասա՞նք այն նպատակին, որի համար պայքարում էինք։**



-Ասում եմ՝ ես նման հարցադրումներ չեմ արել, Լեւոն Զուրաբյանին վերաբերող հարցերն իրեն տվեք։ Ես «ճակատամարտ», «ռազմաճակատ»․․․ տենց բաների մասին չեմ խոսել։ Ես ինձ ուղղված հարցերի մասին եմ խոսում։ Ուրիշներին մեջբերում մի՛ արեք։



**-Բայց չէ՞ որ Դուք նույն քաղաքական ուժն եք ներկայացնում։**



-Կապ չունի, կարո՞ղ է նույն ձեւով ենք մտածում, մեր ուղեղները նույն ձեւո՞վ են առաջնորդվում։ Մեզ մոտ բազմակարծություն է։



**-Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը։**



-Սերժ Սարգսյանը հայտարարե՞լ է, որ ինքը վարչապետ է լինելու։



**-Բոլոր քայլերը դրան են ուղղված։**



-Դրանք ընդամենը ենթադրություններ են։



**-Բայց Սերժ Սարգսյանը tert.am-ին տված հարցազրույցում խոսել էր պատասխանատվությունից․․․**



-Այդ բոլոր խոսակցությունները ենթադրությունների հիման վրա են։ Որեւէ պաշտոնական հայտարարություն դրա հետ կապված չի եղել։ 2015թ․ սահմանադրության հետ կապված գոյություն ունեն ՀԱԿ-ի հայտարարությունը եւ ՀԱԿ-ի գործունեությունը։ Իսկ դրա ողջ իմաստն այն էր, որ ՀՀ-ում չկա սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն։ ՀՀ-ն այսօր պատրաստ չէ անցում կատարելու խորհրդարանական պետության։ Դրանով մենք հարցը փակել ենք։ Իզուր եք Դուք փորձում մեզնից պատասխաններ ակնկալել, որովհետեւ մենք մեր ասելիքն ասել ենք։ Եթե մենք խոսում ենք այսօրվա իրավիճակի մասին, ապա այսօր չկա որեւէ հայտարարություն վարչապետի թեկնածուի մասին։ Որւեէ մեկի մասին խոսք չկա։ Երբ որ լինի, խնդրեմ, կարող ենք շարունակել խոսակցությունը։