Դոնալդ Թրամփն անհանգստացած է ռուսական գերձայնային զենքից

Դոնալդ Թրամփն անհանգստացած է ռուսական գերձայնային զենքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ խորապես անհանգստացած է ռուսական նոր գերժամանակակից զինատեսակներից, որոնք կարող են շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:



ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ կողմնակից է երկու երկրենրի միջեւ լարվածության նվազեցմանը եւ սպառազինությունների մրցավազքի դադարեցմանը: Նշենք, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղիէ ունեցել Թրամփի նախաձեռնությամբ: Վերջինս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: