Շուրջբոլոր հայհոյանքների մեջ նա միակ մարդն էր, որը ստիպեց լսել իրեն

Շուրջբոլոր հայհոյանքների մեջ նա միակ մարդն էր, որը ստիպեց լսել իրեն
Հայը միշտ երգել է, երբ ուրիշ ճար չի ունեցել։ Երբ դեմը թշնամի է եղել, այլ ելք չի ունեցել ու․․․ պատվով է կամեցել մեռնել՝ երգելով։



Շատ դեպքեր են եղել, երբ կրակող թշնամին դադարեցրել է կրակը, քարացած ծնկել ու հուզմունքով լսել երգը։ Հետո չի սպանել երգողին, երգը, որովհետև դա ինքնարտահայտման ամենահուզական ձևն է, որն արտահայտվում է կրիտիկական պահերին, երբ մարդ այլ ելք չի տեսնում։ Այդ երգով է հայ ժողովուրդը դարեր ի վեր ապրել, պայքարել, հաղթել։



Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման: Սեֆիլյանի մարտական ընկերն իր զայրույթն արտահայտեց երգով:



Շուրջբոլոր հայհոյանքների մեջ նա միակ մարդն էր, որը ստիպեց լսել իրեն։



Հասմիկ Բաբաջանյան