ՌԴ ԱԳՆ-ն արագ պատասխան է խոստացել Լոնդոնին

ՌԴ ԱԳՆ-ն արագ պատասխան է խոստացել Լոնդոնին
Ռուսաստանի արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքերը Ռուսաստանին պատժելու մասին ընդունում է որպես աննախադեպ կոպիտ սադրանք, որ խարխլում է նորմալ միջպետական երկխոսության հիմքերը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:



Նախարարությունում ծայրաստիճան անընդունելի են համարում այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը իր անհաջող քաղաքական նպատակներին համար գնաց հարաբերությունների հետագա սրման՝ հայտարարելով երկրից ռուսաստանցի 23 դիվանագետների վտարելու մասին:



«Բրիտանական կառավարությունը ընտրություն կատարեց հօգուտ Ռուսաստանի հետ առճակատման: Բնականաբար պատասխան քայլերը չեն ստիպի իրենց երկար սպասել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:



Հիշեցնենք, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին որոշումը ՄԲ իշխանությունները կայացրել են Անգլիայում նախկին ռուսական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի կապակցությամբ: