Աշոցքում մեքենաներ են մնացել ձնաբքի տակ․ Կան տուժածներ

Աշոցքում մեքենաներ են մնացել ձնաբքի տակ․ Կան տուժածներ
Աշոցք-Կրասար ավտոճանապարհին, այսօր՝ ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել։



ԱԻՆ-ից հայտնում են, որ արգելափակված «GAZ-3110» մակնիշի 26 LU 412 պետհամարանիշով ավտոմեքենայի 2 ուղևորները (1986 թ. ծնված Ա. Ս. և 1993 թ. ծնված Ն. Ն.) վատառողջ են:



Վերջիններիս փրկարարները տեղափոխել են Աշոցք գյուղի «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Այնուհետև փրկարարները վերադարձել են կանչի վայր:



Նրանք արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (9 ուղևոր):



Վերադարձի ճանապարհին փրկարարները Կրասար-Աշոցք ավտոճանապարհի 2-րդ կմ-ին նկատել են ձյան շերտում արգելափակված «Mitsubishi Pajero» մակնիշի 24 SO 922 պետհամարանիշով ավտոմենքենա (վարորդ Գ. Թ.). վարորդին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: