Աստղագուշակ հունվարի 16-ի համար

Աստղագուշակ հունվարի 16-ի համար
**Խոյ**. Օրը հարմար է նոր արհեստ սովորելու, օգտակար հմտություններ յուրացնելու համար: Ցանկացած ձեռքով անելիք աշխատանք այսօր հաջողությամբ կպսակվի: Կարող են առաջանալ վեճեր ընտանիքում: Հատկապես ուշադիր եղեք ընտանիքի ավագ սերնդի անդամների հետ շփումներում:



**Ցուլ**. Հոգեկան հավասարակշռությունը եւ լավ տրամադրությունը օրվա ընթացքում կլինեն ձեր ուղեկիցները: Հարմար ժամանակ է ապագայի մասին պլաններ կազմելու համար: Միայնակ Ցուլերին սպասվում է ռոմանտիկ ծանոթություն, որը կարող է նոր հարաբերությունների սկիզբ դառնալ:



**Երկվորյակ**. Աստղերն այսօր խորհուրդ են տալիս ձեզ լինել ավելի ներամփոփ եւ մեկուսի: Հետաձգեք արդեն եղած գործերը եւ նոր գործեր էլ մի ձեռնարկեք: Կյանքի լարված ընթացքը դեռ ձեր համար չէ: Երեկոյան կարող եք մասնակցել կոլեկտիվ միջոցառման, հատկապես եթե այն ավելի ընկերական է, քան մասնագիտական:



**Խեցգետին**. Հարմար օր չէ պետական հիմնարկների եւ պաշտոնյաների հետ շփումների համար: Օրը ավելի հարմար է մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի համար: Օգտակար կլինի ինքնակրթությունը:



**Առյուծ**. Ամենեւին կարիք չկա խիզախումների եւ հերոսությունների: Միեւնույնն է  եղած հարցերը միանգամից լուծել այդպես էլ չեք կարողանա: Զբաղվեք այն ամենով, ինչը ձեր մոտ հատկապես լավ է ստացվում: Օրը հարմար է առողջության հետ կապված պրոցեդուրաների մասնակցելու համար, ինչպես ասենք` ֆիթնեսով զբաղվելու համար:



**Կույս**. Օրվա մեծ մասը հատկացրեք տեղեկատվական ռեսուրսների հետ աշխատելուն: Առավելագույն ջանքեր ստիպված կլինեք ներդնել հարաբերություններում խաղաղություն եւ ներդաշնակություն պահպանելու համար: Սեփական արտահայտություններում եղեք առավելագույնս զգուշավոր:



**Կշեռք**.  Մի ստանձնեք պարտականություններ, քան կարող եք կրել: Օգնության հարկ եթե լինի, մի վարանեք դիմել հարազատներին եւ մտերիմներին: Վստահ եղեք, որ նրանք կաջակցեն ձեզ: Հարմար ժամանակամիջոց չէ կարեւոր հարցերի հետ կապված որոշումներ կայացնելու համար: Կարող եք տան հետ կապված փոքր նորոգչական աշխատանքներ իրականացնել:



**Կարիճ**. Օրը հարմար է սիրային հարցերով զբաղվելու, անձնական կյանքը դասավորելու համար: Անձնական հարցերում անհրաժեշտ դիվանագիտական հմտություններ ցուցաբերելով, առկա խնդիրները կկարողանաք դյուրությամբ կարգավորել: Ուշադրություն դարձրեք սննդին, որն ընդունում եք: Ընտրեք բուսական ծագման թարմ մթերքներ:



**Աղեղնավոր**. Էմոցիաները մի կողմ դրեք եւ նախապես պլանավորածի նման գործեք: Այլապես մեծ է հավանականությունը, որ կսխալվեք կամ կունենաք աշխատանքային տարաձայնություններ ինչպես ղեկավարության, այնպես էլ գործընկերների հետ:: Զերծ մնացեք ամեն տեսակի քննադատությունից, որքան էլ, որ դիմացինի խոսքերը կամ գործողությունները ազդեն ձեր նյարդերի վրա:



**Այծեղջյուր**. Հարմար ժամանակամիջոց է բանակցությունների, տեղեկություններ հավաքելու եւ սեփական պլանները ղեկավարության հետ քննարկելու համար: Զբաղվեք կարեւոր գործերով եւ եթե հարկ կա, կայացրեք շրջադարձային որոշումներ:



**Ջրհոս**. Մասնագիտական գործունեության ոլորտում անուրանալի հաջողություններ կունենաք: Անձնական կյանքում եւս դժգոհելու առիթներ չեք ունենա: Հնարավոր է ֆինանսական լրացուցիչ մուտքեր ունենաք: Հին ընկերները սպասում են ձեր զանգին` մի հապաղեք նրանց զանգահարելու եւ զրուցելու հարցում:



**Ձկներ**. Նույնիսկ եթե տվյալ ժամանակահատվածում ինչ որ բանից դժգոհ եք, մի շտապեք հրաժարվել պլաններից եւ ձեռնարկներից: Հրաժարվելով եւ գործերից մի կողմ քաշվելով, դուք խնդիրները չեք լուծի: Կարեւոր որոշումների հարցում խորհրդակցեք փորձառու մարդկանց հետ եւ միայն սեփական կանխազգացությամբ մի առաջնորդվեք: