Ռուսաստանն ու Սոմալին նույնն են Ուկրաինայի համար

Ռուսաստանն ու Սոմալին նույնն են Ուկրաինայի համար
Ուկրաինայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Զայացը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ Ռուսաստանը համեմատել է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են` Սիրիան, Սոմալի եւ Լիբիան: Այս համեմատությունը նա կատարել է, հայտնելով, որ Լիբիայում ազատ է արձակվել գերեվարված ուկրաինացի բժիշկը: Զայացը կոչ է արել Ուկրաինայի քաղաքացիներին չայցելել Լիբիա, Եմեն, Սիրիա, Սոմալի եւ Ռուսաստան, քանի որ ուկրաինական հյուպատոսական ծառայություններն այդ երկրներում չափազանց կաշկանդված են իրենց գործողություններում, եւ չնայած ամեն հնարավոր բան անում են, սակայն խնդիրների դեպքում չեն կարողանում լիարժեք օժանդակություն ցուցաբերել Ուկրաինայի քաղաքացիներին: Ավելի վաղ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Ռուսաստանում ուկրաինացիների հանդեպ «որս» է սկսվել: