Արդյոք Եվրոպան կիսլամանա

Արդյոք Եվրոպան կիսլամանա
Գերմանական Die Welt պարբերականը, վկայակոչելով Pew Research Center վերլուծական հիմնադրամի հրապարակած տվյալները, գրում է, որ մուսուլմանների թիվը եվրոպական պետություններում կաճի արդեն առաջիկա ժամանակներում եւ ըստ էության տեղի կունենա Եվրոպայի իսլամացումը: Ընդ որում, հեղինակները իրադարձությունների զարգացման երեք սցենար են կանխատեսում:



Առաջին սցենարի դեպքում տեղի կունենա «զրոյական միգրացիա»: Եվրոպայի 30 երկրում մուսուլմանների թիվը կաճի 4,9%-ից մինչեւ 7,4%-ի, իսկ Գերմանիայում`6%-ից մինչեւ 8,7%-ի: Աճի պատճառը մուսուլմանական ընտանիքներում ծնելիության թվի շեշտակի աճն է լինելու:



Երկրորդ սցենարը ենթադրում է «չափավորական միգրացիա»: Եվրոպա թույլ կտան մուտք գործել միայն նրանց, ովքեր ունեն աշխատանքային կամ ուսանողական վիզա: Փախստականների առաջ Եվրոպայի դռները կփակվեն եւ Եվրոպայում մուսուլմանների թիվը կհասնի 11%-ի, այսինքն` կկրկնապատկվի:



Երրորդ սցենարը ամենից խիստ սցենարն է, որը կոչվում է «միգրացիայի բարձր մակարդակ»: Այս սցենարի դեպքում իրադարձությունները կզարգանան գրեթե այնպես, ինչպես եղան 2014-2016 թթ:



Այնուամենայնից սրանք ընդամենը վերացական մոդելներ են, ինչպես խոստովանում է հենց պարբերականը: Սակայն իրականությունը կարող է լինել շատ ավելի վատ եւ զարգացման ընթացքը կարող է լինել շատ ավելի արագ: Հատկանշական է այն, որ այս ամենում չի դիտարկվում Եվրոպայում իսլամի ազդեցության ուժեղացման տնտեսական բաղադրիչը: Հաշվի չեն առնվում իսլամական կապիտալի ազդեցությունը եւ եվրոպական տնտեսության «հնազանդեցումը»: Հետաքրքիր է նաեւ եվրոպական սպորտում իսլամացման այսպես ասած սողացող միտումը, որը հատկապես զգալի է ֆուտբոլային ակումբներում: