Հնդիկ զինվորականները գտել են 350 անհետ կորած ձկնորսների

Հնդիկ զինվորականները գտել են 350 անհետ կորած ձկնորսների
Ավելի քան 350 հնդիկ ձկնորսներ, որոնք անհետ կորել էին Հնդկաստանի հարավարեւմտյան շրջաններին պատուհասած «Օքհի» ցիկլոնի հետեւանքով, գտնվել են զինվորականների կողմից, ովքեր էլ նրանց տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես հայտնում է Times of India-ն, այդ մասին հայտարարել է երկրի ռազմական նախարար Նիրմալա Սիթհարամանը: Գտնված ձկնորսներից 248-ը Քերալից էին, 71-ը Թամիլնադից, իսկ 38-ը` միութենական Լակշադվիլ կղզուց: Նշենք, որ Հնդկաստանի ռազմական նախարարը անձամբ է վերահսկում փրկարարական գործողությունները Կանյաումարի քաղաքից, որը ամենից շատն է տուժել բնական աղետից: Ներկա պահին «Օքհի» ցիկլոնի պատճառով զոհվել է տասնչորս մարդ, վիրավորների թիվը անցնում է մի քանր հարյուրը: Օդերեութաբանները նշում են, որ առաջիկա օրերին ցիկլոնը կհասնի Գուջարատ եւ Մահարաշտրա նահանգներին, որտեղ զինվորականները եւ փրկարարական ծառայությունների աշխատակիցները բերվել են մարտական ամենաբարձր պատրաստականության վիճակի: