«Газпром»-ն ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիային 20,4%ով

«Газпром»-ն ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիային 20,4%ով
Ռուսական «Газпром» ընկերությունը ընթացիկ տարվա հունվա-նոյեմբեր ամիսների ընթացքում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20,4% ավելացրել է գազի մատակարարումը դեպի Թուրքիա: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Ըստ հրապարակման, դեպի Հունաստան արտահանումն ավելացել է 11,6%-ով, Բուլղարիա`6,8%, Հունգարիա` 22,3% եւ Սերբիա`26,1%: Ավելի վաղ Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ այս տարի արտասահման գազի արտահանումը հասնելու է ռեկորդային ցուցանիշի, գերազանցելով 192 միլիարդ խորանարդ մետրը: