Fisker-ը էլեկտրական մեքենայի մարտկոցների նոր հավակնություններ է ներկայացնում

Fisker-ը էլեկտրական մեքենայի մարտկոցների նոր հավակնություններ է ներկայացնում
Fisker էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունը պատենտավորման հայտ է ներկայացրել նոր, իր տեսակով հեղափոխական կոշտ մարմնով լիցքավորման մարտկոցի պատենտավորման համար, որը թույլ կտա այն **լիցքավորել 1 րոպեում**, եւ **մեկ լիցքավորմամբ անցնել մինչեւ 500 մղոն ճանապարհ**: Ու չնայած այն դեռ շատ հեռու է Tesla-ի նվաճումներից, սակայն Henrik Fisker-ը ձգտում է աճող էլեկտրամեքենաների շուկայում դառնալ լուրջ մրցակցային խաղացողներից մեկը: Այս մասին գրում է huffingtonpost.co.uk-ն, մանրամասնելով, որ էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաների համար հիմնական խնդիրը շարունակում է մնալ լիցքավորման մարտկոցների ներկայիս տեխնոլոգիան, որն օգտագործվում է:



Լիթիում-իոնային մարտկոցները ավելի պարզ են պատրաստվում եւ կարող են աշխատել բոլոր մոդելների մոտ, սկսած Tesla Model S-ից մինչեւ iPhone: Սրանով հանդերձ, սակայն դրանք արդեն հնացած են իրեն տեխնոլոգիայով, չնայած բոլոր թարմացումները արվում են հանուն այն բանից, որ լիցքավորման աշխատանքային երկարությունը մեծացվի եւ կարողանան արդեն դրանք մրցակցել ներքին այրման շարժիչների հետ: Այն դեպքում, երբ բենզաբաքի լիցքավորումը տեւում է մի քանի րոպե, Տեսլայի դեպքում կես ժամ է պետք լիցքավորման համար, որպեսզի էլեկտրամեքենան կարողանա անցնել 200 մղոն: Fisker-ը կարծում է, որ կոշտ մարմնով մարտկոցները լուծել են այս խնդիրը եւ շրջադարձ ապահովել այս ոլորտում:



Արդեն հաջորդ տարվա հունվարին, Fisker-ը կներկայացնի նոր մարտկոցը CES 2018-ի ցուցահանդեսում, որը տեղի է ունենալու Լաս Վեգասում: Այս մասին հաղորդում է նաեւ Green Car Congress-ը: Միաժամանակ նաեւ ընկերությունը կներկայացնի իր նորացված Fisker EMotion-ի սրահը:



Նյութը պատրաստվեց [Ըդվենս Լաբում](https://advancelab.info/)։