Պենտագոնի ղեկավարը Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները որակել է անարդյունավետ

Պենտագոնի ղեկավարը Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները որակել է անարդյունավետ
Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունները, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարար գեներալ Ջեյմս Մետիսի անարդյունավետ են: Այս մասին հայտնում է RT-ն: «Աստանան արդյունավետ հարթակ չէ: Շատ ջանքեր է ներդրվում, սակայն քիչ արդյունքներ է ստացվում վերջում: Այժմ ամեն բան անցնում է Ժնեւի իրավազորությանը, որտեղ հիմնական դերակատարությունը ՄԱԿ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայինն է», — ասել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ժնեւյան բանակցային հարթակը Սիրիայի հարցով հանդիսանում է միակ գործընթացը, որը կարող է քննարկել այդ երկրի քաղաքական ապագայի հարցը: