Սաակաշվիլին առաջարկել է դեկտեմբերի 10-ին թույլ չտալ Պորոշենկոյին աշխատանքի գնալ

Սաակաշվիլին առաջարկել է դեկտեմբերի 10-ին թույլ չտալ Պորոշենկոյին աշխատանքի գնալ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կիեւի Անկախության հրապարակում կամ հայտնի Մայդանում առաջարկել է դեկտեմբերի 10-ին մեծ հանրահավաք անցկացնել եւ թույլ չտալ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին աշխատանքի գնալ:



Անցկացվելիք հանրահավաքի օրակարգում մեկ պահանջ է լինելու` ընդունել նախագահի պաշտոնանկության մասին օրենքը: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, ավելի վաղ Սաակաշվիլին Կիեւում նորից ցույց եւ երթ է անցկացրել, որին մասնակցել է 2,5 հազար մարդ: Սաակաշվիլին ասել է, որ սպասվող բողոքի ցույցի ժամանակ իր կողմնակիցների շարքերը լինելու են հարյուր հազարավորներ եւ նրանք պահանջելու են Գերագույն Ռադայից ընդունել պաշտոնանկության մասին օրենքը, որն ընդունելու հորդորը Ռադան անտեսել էր: