Բեռլինում հրդեհի հետեւանքով 21 մարդ է տուժել

Բեռլինում հրդեհի հետեւանքով 21 մարդ է տուժել
Բեռլինում բնակելի տանը տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժել է 21 մարդ: Այս մասին հայտնում է DW-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 13 տուժածի մասին: Նշվում է, որ տուժածները անցել են բուժզննում: 18-ի վնասվածքները թեթեւ են, երեքինը` ծանր: Նշվում է նաեւ, որ հրդեհաշիջման աշխատանքները կձգվեն եւս մի քանի ժամ: Հիշեցնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել Մարցան-Հելեսդորֆ շրջանում: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռեւս անհայտ է: