Մի շարք պետություններ «Արեւելյան գործընկերությունը» օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի. Սերգեյ Լավրով

Մի շարք պետություններ «Արեւելյան գործընկերությունը» օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի. Սերգեյ Լավրով
ԵՄ որոշ երկրներ «Արեւելյան գործընկերությունը» փորձում են օգտագործել Ռուսաստանի դեմ, ինչը անհեռանկար է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը СТВ-ի հետ զրույցում:



«Տեսնում ենք ցանկություն ԵՄ անդամ որոշ երկրների մոտ` «Արեւելյան գործընկերությունը» օգտագործել ընդդեմ Ռուսաստանի: Այդ պետություններն իհարկե մեծամասնություն չեն կազմում, սակայն դրանք բավական ագրեսիվ են տրամադրված: Այսպիսի բան մենք նկատեցինք նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում, որը նա ունեցավ մի քանի օր առաջ տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Լավրովը նաեւ ասել է, որ եվրոպական պետությունների մեծ մասն հասկանում են, որ դա հերթական անարդյունք փորձն է լինելու եւ հակառուսական սեպը, որը ցանկանում են նրանք խրել ԱՊՀ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերություններում անպտուղ եւ անտեղի քայլ է: Ուշագրավ է այն, որ պոտենցիալ վտանգի տակ հայտնված հարաբերություններում Լավրովը հիշատակել է ռուս-վրացական, ռուս-մոլդովական եւ ռուս-ուկրաինական հարաբերությունները: