Ռուսաստանն առաջատար է Android Pay համակարգով իրականացված վճարումների ծավալով

Ռուսաստանն առաջատար է Android Pay համակարգով իրականացված վճարումների ծավալով
Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում Android Pay օպերացիոն համակարգով իրականացված վճարումների ծավալով: Այս մասին գրում է ռուսական Ведомости պարբերականը, մանրամասնելով, որ հիմնական վճարումներն իրականացվել են խանութներից եւ մանրածախ առեւտրի եւ ծառայություններից օգտվելիս: Նման վիճակագրությունը վերլուծելով, Visa վճարումային քարտերի համակարգի ռուսաստանյան գրասենյակի ղեկավար Եկատերինա Պետելինան ասել է, որ ռուսական շուկան այս իմաստով մտնում է առաջատար եռյակի մեջ:



Android Pay, Samsung Pay եւ Apple Pay համակարգերը բավականին նման են իրար. սմարթֆոններում տեղադրված հավելվածների միջոցով հաճախորդը միանում է բանկային Visa կամ Mastercard վճարումային քարտային համակարգերին եւ իրականացնում համապատասխան գործարքը:



Պետելինան նաեւ նշել է, որ Ռուսաստանում բավականին լավ զարգացած է նաեւ նման համակարգերով վճարումներ կատարելու ենթակառուցվածքները եւ եթե հաշվի առնենք, որ Google-ը Android Pay համակարգը Ռուսաստանում թողարկել է այս տարվա մայիսի վերջից, մինչեւ Apple եւ Samsung համակարգերը` դեռ անցած տարվանից, սա հիանալի արդյունք է: