Մայքլ Ֆլինը պատրաստ է ցուցմունք տալու ընդդեմ Դոնալդ Թրամփի

Մայքլ Ֆլինը պատրաստ է ցուցմունք տալու ընդդեմ Դոնալդ Թրամփի
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը պատրաստ է ցուցմունք տալու ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա ստել է ՀԴԲ-ին տված ցուցմունքի մեջ: Այս մասին հայտնում է ABC News-ն: Ըստ հեռուստատեսության հաղորդած տեղեկությունների, Ֆլինն ասել է, որ նախագահ Թրամփն անձամբ իրեն է խնդրել կապ հաստատել ռուսների հետ: Նշենք, որ Ֆլինը կեղծ ցուցմունք է տվել ԱՄՆ-ում ռուսական դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած կոնտակտների հետ կապված: