Ուկրաինական նախագահությունը գործնականում հեռացրել է հայկական պատվիրակությանը․ ՌԴ ԱԳՆ

Ուկրաինական նախագահությունը գործնականում հեռացրել է հայկական պատվիրակությանը․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է նոյեմբերի 30-ին Կիևում անցկացված Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունված բանաձևի քննարկումներին հայկական պատվիրակության չմասնակցելու շուրջ ստեղծված սկանդալը:



ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Ուկրաինական նախագահությունը գործնականում հեռացրել է հայ խորհրդարանականների պատվիրակությանը սկզբունքային բնույթ կրող հարցերին առնչվող հռչակագրի փոփոխությունների քննարկման համատեղ գործընթացից: Արդյունքում հայկական պատվիրակությունն ի նշան բողոքի ստիպված է եղել հեռանալ նիստերի դահլիճից: Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան չի կարողանում կատարել իր պարտականությունները որպես ՍԾՏՀ նախագահող երկիր, խախտվում են համընդհանուր ստանդարտները և բազմակողմանի կազմակերպությունների աշխատանքի սկզբունքները, չի ապահովվում միջոցառումներին պատվիրակությունների լիարժեք մասնակցությունը, խախտվում են պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքները»: