ՀԱՊԿ-ը ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ է ստեղծել

ՀԱՊԿ-ը ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկ է ստեղծել
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները երեկ Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ՄԱԿ անդամ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին միավորել ջանքերը ընդդեմ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի: Այս մասին կարդում ենք գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում: Միաժամանակ նաեւ, ինչպես փոխանցում է BELTA լրատվական գործակալությունը, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն պատրաստել է այսօր աշխարհում գործող ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկը, որով կղեկավարվեն կազմակերպության անդամ երկրները իրենց հակաահաբեկչական քաղաքականությունը մշակելիս: