ՕՊԵԿ-ն ունի նոր նախագահ

ՕՊԵԿ-ն ունի նոր նախագահ
Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհել ալ-Մազուրին ընտրվել է ՕՊԵԿ նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գործող նախագահ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալըհի հայտարարությունը: Ալ-Մազուրին իր լիազորությունների կատարմանը կանցնի հաջորդ տարվա հունվարից: Ալ-Ֆալըհը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս տարվա դեկտեմբերի վերջին լրանում է այդ պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետը: Միաժամանակ նաեւ նա նշել է, որ ՕՊԵԿ-ում կարողացել են համաձայնության գալ նավթի գների կայունացման համար իրականացվելիք միջոցառումների հարցի շուրջ: