Turkish Airlines-ը ցանկանում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

Turkish Airlines-ը  ցանկանում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
Turkish Airlines ավիաընկերությունը մտադիր է պարբերական թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: «Հայաստանը որպես ուղղություն ներառված է մեր ավիաընկերության թռիչքների ուղղությունների ցանկում», — Anadolu-ի հետ զրույցում ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ եւ գործադիր կոմիտեի ղեկավար Իլքըր Այջինը: Թռիչքները դեպի Հայաստան կլինեն առանց տարանցման: Ինչպես հայտնում է РУСАРМИНФО-ն, թուրքական Pegasus Airlines բյուջետային ավիաընկերությունն այս տարվա հունիսին ցանկություն հայտնել է պարբերական թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երեւան ուղերթով, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այս նախագիծն անորոշ ժամանակով հետաձգվել է: