Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին
Դեկտեմբերի 6-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` իր թուրք եւ պակիստանցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը:



Մամեդյարովը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենալու եռանախագահների միջնորդությամբ: Հղում տալով մոսկովյան վերջին հանդիպմանը՝ Մամեդյարովը ասել է, որ եռանախագահների հետ Բաքուն խորը եւ մանրակրկիտ քննարկում է ունեցել, եւ ամենայն հավանականությամբ եռանախագահները բանակցություններն արդեն այս հունով կշարունակեն: