Աֆղանստանում մահապատժի են ենթարկել մարդկանց առեւանգողներին

Աֆղանստանում մահապատժի են ենթարկել մարդկանց առեւանգողներին
Աֆղանստանում մահապատժի է ենթարկվել 5 մարդ, ովքեր մեղավոր են ճանաչվել մարդկանց առեւանգման մեջ: Այս մասին հայտնում է AFP-ն, վկայակոչելով այդ երկրի ՆԳ նախարարության տարածած հայտարարությունը: Մահապատիժն իրականացվել է կախաղան բարձրացնելու միջոցով Քաբուլի Փուլ-է-Չարխի բանտում այն բանից հետո, երբ երկրի նախագահ Աշրաֆ Ղանին մերժել էր նրանց` պատժի վերանայման խնդրանքը: Նշվում է նաեւ, որ մահապատժի ենթարկվածները հանցավոր խմբավորման անդամներ են եղել, եւ մասնակցել են մի շարք աղմկոտ հանցագործությունների կատարմանը: