Ամերիկացի հեռուստահաղորդավարը կասկածվում է սեքսուալ ոտնձգություն կատարելու մեջ

Ամերիկացի հեռուստահաղորդավարը կասկածվում է սեքսուալ ոտնձգություն կատարելու մեջ
NBC հեռուստակայանի հեռուստահաղորդավար Մետ Լաուերը կասկածվում է Սոչիի 2014 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ նույն հեռուստակայանների աշխատակցուհիներից մեկի հանդեպ իրականացրած սեքսուալ ոտնձգության մեջ: Այս մասին հայտնում է Page Six-ը: Նշվում է, որ NBC-ի աշխատակցուհին բողոք է ներկայացրել ընդդեմ Լաուերի, նրան մեղադրելով սեքսուալ ոտնձգություն կատարելու մեջ: Հայցվորը ներկայացրել է, որ ունի բավարար ապացույցներ Լաուերի մեղքն ապացուցելու համար: Հայցում նաեւ նշվում է, որ բացի հայցվորից, հաղորդավարը ոտնձգություններ է իրականացրել նաեւ մյուս գործընկերուհիների հանդեպ: Այս սկանդալից հետո Մետ Լաուերը ազատվել է աշխատանքից: Ուշագրավ է այն, որ Մետ Լաուերի` աշխատանքից ազատվելու հետ կապված մեկնաբանություն է գրել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով իր թվիթերյան էջում, որ մեղադրանքները հեռուստահաղորդավարի նկատմամբ շինծու են: