Մոսկվային մեղադրել են «ձայնային հարձակումներ» իրականացնելու մեջ

Մոսկվային մեղադրել են «ձայնային հարձակումներ» իրականացնելու մեջ
Ամերիկյան հետախուզությունը հայտարարել է, որ ունի լրջագույն կասկածներ առ այն, որ Կուբայում ամերիկյան դիվանագիտական առաքելության վրա իրականացված «ձայնային հարձակումների» հետեւում կանգնած է Ռուսաստանը: Այս մասին հայտնում է CBS-ը: Ըստ հաղորդման, այս տարվա սեպտեմբերին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատակիցը եւ նրա ամուսինը, ովքեր աշխատում էին Ուզբեկստանում, գանգատվել են նույն ախտանշաններից, որոնք ֆիքսվել են Հավանայում ծառայող, «ձայնային հարձակումների» ենթարկված ամերիկացի դիվանագետների մոտ: Ըստ CBS-ի, ամերիկյան հետախույզները հայտարարել են, որ քանի որ Մոսկվան լավ հարաբերությունների մեջ է եւ Ուզբեկստանի, եւ Կուբայի հետ, հետեւաբար լիովին հնարավոր է, որ հենց Մոսկվան էլ կանգնած է այդ հարձակումների հետեւում, այն դեպքում, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը չի հաստատել այն, որ հատկապես ամերիկացի դիվանագետները ենթարկվել են «ձայնային հարձակման», թեեւ հաստատել է, որ դիվանագիտական առաքելության հանդեպ նման ոտնձգություն իրականացվել է: