ՀԴԲ-ն թաքցրել է ռուսական հաքերների հարձակման մասին տեղեկատվությունը

ՀԴԲ-ն թաքցրել է ռուսական հաքերների հարձակման մասին տեղեկատվությունը
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ունեցել է տեղեկատվություն այն մասին, որ ռուսական հաքերները պատրաստվում են գրոհ ձեռնարկել ամերիկյան պաշտոնատար անձանց էլեկտրոնային հասցեների վրա, սակայն թաքցրել է կամ չի կարողացել իրազեկել այդ մասին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:



Ըստ հաղորդման, չնայած որ հաքերային հարձակումների հետ կապված տեղեկատվությունը նաեւ ապացույցներով է ամրապնդված եղել, սակայն ամերիկյան այս հատուկ ծառայությունը իրազեկիչ գործողություններ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով դարձել են Կրեմլի հետ կապեր ունեցող հաքերների զոհը:



AP-ի հարցմանն ի պատասխան Հետաքննությունների դաշնային բյուրոյից տեղեկացրել են, որ պարբերաբար առկա վտանգների մասին իրազեկում են պոտենցիալ զոհեր դառնալու հավանականություն ունեցող թիրախային խմբերին, սակայն լրագրողների իրականացրած հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ ութսուն դեպքից միայն երկուսի դեպքում է իրազեկում իրականացվել:



Այս բացահայտումները կրկին մտավախությունների ալիք են առաջացրել Միացյալ Նահանգներում, կապված ամերիկյան ընտրազանգվածի վրա ռուսական հնարավոր ազդեցությունների, ընտրությունների արդյունքների վրա ունեցած ազդեցության եւ առհասարակ ռուսական միջամտության հայտնի գործի հետ կապված, որի քննությունն իրականացնում են կառավարության նշանակած հատուկ քննիչները:



Նյութը պատրաստեց՝ [Advance Lab](http://advancelab.info/)-ը