Բրիգադիր Սիսակին ուղարկել են օգնելու Եգանյանի փեսային

Բրիգադիր Սիսակին ուղարկել են օգնելու Եգանյանի փեսային

Պետեկամուտների կոմիտեում ամիսներ շարունակ պլանային հավաքագրումները չկատարելու ֆոնին ուժեղացվում է խոշոր հարկ վճարողների տեսչությունը։ Մանվել Եգանյանի փեսային՝ խոշոր հարկատուների տեսչության պետ Արմեն Սաֆարյանին օգնելու համար նրան տեղակալ են նշանակել հարկայինի հնաբնակ աշխատակից, մի շարք մարզային տեսչությունների պետ Վախթանգ Սիսակյանին։ Վերջին տարիներին Վախթանգ Սիսակյանը եղել է Էրեբունու հարկային տեսչության պետը, որտեղից նրան տեղափոխել են Արաբկիր, այնտեղից էլ՝ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետի տեղակալ։



Նշենք, որ Վախթանգ Սիսակյանի հետ կապված հարկայինում մի ուշագրավ պատմություն են հիշում։ Վարդան Հարությունյանի նշանակումից հետո, երբ նրա տեղակալ Կարեն Բրուտյանը ցուցադրական ժողովներ է հրավիրում եւ դիմելով հարկային տեսչությունների պետերին՝ հայտարարում, թե «ես ձեզնից փող ուզել եմ», ու համատարած ստանում պիոներական «ոչ» պատասխանը, միայն Սիսակյանն է վրդովվոմ հարցից եւ չի միանում գործընկերների «ոչ»-ին։