Քաղաքացին ընկել է հատակին. մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Քաղաքացին ընկել է հատակին. մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Սեպտեմբերի 17-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները 1929 թ. ծնված Հ. Յ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:



***



Սեպտեմբերի 17-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան (9-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները 1938 թ. ծնված Մ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:



***



Սեպտեմբերի 17-ին, ժամը 04:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է հատակին. մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները 1936 թ. ծնված Կ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: