Թուրքիան զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիայի հետ սահման

Թուրքիան զրահատեխնիկա է տեղափոխում Սիրիայի հետ սահման

Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա տեղափոխել Սիրիայի հետ սահման, հայտնում է Anadolu գոծակալությունը՝ հղում կատարելով զինվոական աղբյուրների: 



Երկաթուղով Հաթայ շրջան է տեղափոխվել մոտ 80 զրահապատ ռազմա-տրանսպորտային միջոց: Նշվում է, որ զրահատեխնիկան դուրս է բերվում երկրի հյուսիս-արևմտյան Լյուլեբուրգաս շրջանից:



Հուլիսին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը հայտարարել էր, որ Անկարան չի բացառում սիրիական Աֆրինում ռազմական գործողության անցկացումը, եթե իր ազգային անվտանգության համար սպառնալիք նկատի այդ շրջանից, որ գտնվում է քրդական կազմավորումների վերահսկողության տակ:



Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա քրդական պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում: